Հրատապ թեմա Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է «Նաիրի» բժշկական կենտրոնի թոքաբան Իրինա Խաչատրյանին։
«Ինչպես գիտեք, սուր շնչառական հիվանդությունների տարվա սիրելի եղանակը աշուն֊ձմեռ անցումային հատվածը և իհարկե ձմեռն է։ Այս տարին նույնպես բացառություն չէ և հիմա մենք ապրում ենք ՍՇՀ֊ի սիրելի ժամանակահատվածում»:
Ինչպե՞ս կանխարգելել ՍՇՀ֊ների տարածումը
Իրինա Խաչատրյանի խոսքով՝ միջազգային ընդունված ընթացակարգերի համաձայն առաջին և շատ արդյունավետ կանխարգելումը ժամանակին կատարված պատվաստումն է, որը հոկտեմբեր ամսից իրականացվում է մեր երկրում։ Առկա քառավալենտ պատվաստանյութը իր մեջ ներառում է A և B գրիպի վիրուսների հենց այն ենթատեսակները, որոնք այս պահին առավել տարածված են մեր տարածաշրջանում։
Կանխարգելման կարևոր պայմաններից է նաև մարդաշատ վայրեր այցելելու սահմանափակումը հատկապես փակ տարածքներում, հիվանդ մարդկանց հետ շփման սահմանափակումը, փակ տարածքների հաճախակի օդափոխումը, ինչու ոչ նաև եղանակին համապատասխան հագնվելը։
Բժիշկը պարզաբանեց, որ եղենակին համապատասխան հագնվելը շատ կարևոր է մրսածությունից խուսափելու համար, որը կարող է հանգեցնել իմունիտետի ընկճմանը։ «Մենք ապրում ենք վիրուսների և բակտերիաների շրջապատում, մենք անընդհատ շնչում ենք իրենց։ Ընկճված իմունիտետի դեպքում մարդը դառնում է նրանց նկատմամբ առավել ընկալունակ», – ասաց նա։
Ինչպե՞ս են ընթանում ՍՇՀ–ները
Մասնագետի խոսքով, ՍՇՀ–ների դասական ընթացքն է՝ ջերմության բարձրացում, քթահոսություն, ըմպանում ցավ, այտուց, հազ, դժվարաչնչություն, ընդհանուր թուլություն, մկանացավ, երբեմն սրտխառնոց, փորլուծություն։ «Այո, պետք է նշեմ, որ այս պահին ընթացքը առավել բուռն է», – նշեց նա։
Ի՞նչ անել և ինչպե՞ս բուժել սուր շնչառական հիվանդությունները
Բծիշկը խորհուրդ է տալիս.
- Առաջին հերթին որպես պատասխանատու քաղաքացի սահմանափակել շփումը այլ անձանց հետ։
- Օգտագործել շատ առատ հեղուկներ, օրական առնվազն 1.5-2 լիտր։
- Սննդակարգից հնարավորինս հանել դրդող, գռգռող կոմպոնենտները։ Դրանք են կծու, թթու, աղի սնունդը, գազավորված և կոֆեին պարունակող ըմպելիքները, ոգելից խմիչքը, շոկոլադը, կակաոն, մեղրը, ընդեղենը։
- Չզբաղվել ինքնաբուժությամբ` ինքնակամ և/ կամ այլ անձանց խորհրդով տնային պայնաններում չօգտագործել հակաբիոտիկներ, ապացուցողական հիմք չունեցող հակավիրուսային դեղորայքներ և այլն։
- Առհասարակ ինքնակամ որոշումով տնային պայմաններում օգտագործել միայն ջերմիջեցնողներ։
- Եվ, իհարկե, հնարավորինս շուտ դիմել բժշկի։
Իրինա Խաչատրյանը նշեց մի քանի տնային միջոցներ, որոնք սխալ է կիրառել ՍՇՀ–ների ժամանակ, քանի որ դրանք ավելի են գրգռում կոկորդը՝ մասնավորապես մեղրը կամ ալկոհոլը։ «Սուր իրավիճակում, երբ որ կա ըմպանի այտուց, ցավ, գրգռված է լորձաթաղանթը... Ըմպանի հետին պատից սկսած կան միլիոնավոր հազային ռեցեպտորներ։ Հետևաբար սնունդը, շնչած սառը օդը հանդիպում է արդեն իսկ գրգռված հազային ռեցեպտորին, և բոլորովին զարմանալի չէ, որ օրական մի քանի բաժակ մեղրով կաթ, կամ սուրճ խմողը անընդհատ հազում է ու խեղդվում։ Ավելի ճիշտ է կաթը խմել կարագով», – ասաց նա։
Դեղորայքային բուժում
Կախված բժշկի դիմելու ժամկետից, արդեն առկա բարդություններից և այլ հանգամանքներից բժշկական ցուցումով հնարավոր է լինել թիրախային հակավիրուսային դեղորայքի, հակաբակտերիալ դեղորայքի կամ այլ դեղորայքի օգտագործամ կարիք, սական խիստ բժշկական ցուցումով։
«Հարկ է հիշել, որ դեղատան աշխատակիցը Ձեր բուժող բժիշկը չէ։ Ինքնակամ, կամ այլ մարդկանց խորհրդով, այդ թվում հարևանի, բարեկամի, դեղատան աշխատակցի խորհրդով չվերցնել, չօգտագործել ոչ հակավիրուսային, ոչ հակաբակտերիալ պրեպարատներ։ Դրանք այն դեղերն են, որ պետք է նշանակի բժիշկը, թիրախային, այդ պահին խիստ բժշկական ցուցումով: Օրինակ, եթե հիվանդը դիմել է, ունի ջերմություն, կատարում ենք թեստ, հայտնաբերում ենք գրիպի A տիպի վիրուս, այդ գրիպի դեպքում հաստատված հակավիրուսային միջոցը օսելտամիվիրն է։ Հակաբիոտիկների կարիքը առաջանում է այն դեպքում երբ արդեն գործ ունենք բարդությունների հետ, երբ վիրուսին միանում է բակտերիալ վարակը», – ասաց նա։
Որքանո՞վ է վտանգավոր մետապնեւմովիրուսը, որն այսօր ակտիվ շրջանառվում է աշխարհում
Ինչպես նշեց բժիշկը, մետապնևմավիրուսը ՌՆԹ վիրուս է, և շատ մոտ է ռեսպիրատոր սցինտիալ վիրուսին։ Ամենամեծ խնդիրն այս վիրուսի դեպքում այն է, որ այն առաջացնում է չենթարկվող, չկառավարվող բրոնխոսպազմ կամ կեղծ ասթմա ։ «Այդ վիրուսի համար մեկ թիրախը երկրորդ տիպի ալվեոլոցիտներն են, որոնք արագ վնասվում են», – ասաց Իրինա Խաչատրյանը։

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն